Հարգելի քաղաքացիներ
Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել
1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու,
4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում:
Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել:
Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:
Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:
Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար:
Մնացական Բիչախչյան