Ռուս-թուրքական սիրախաղն այլ հարթակ է տեղափոխվում և բավական հետաքրքիր երանգներ է ստանում...
Այսօր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է,որ Անկարան ցանկանում է դառնալ ՌԴ նախագահ Վ.Պուտինի ստեղծած Եվրասիական տնտեսական միության անդամ...Ըստ Daily Sabah-ի Զեյբեքջին հայտարարել է."Մինչև 2015 թ-ի նոյեմբերի 24-ը մեր երկրների միջև գնում էին բանակցություններ այդ հարցի շուրջ...Մենք բանակցում էինք ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին...Ռուսաստանը ղեկավարում է Եվրասիական մաքսային միությունը,որին անդամակցում են Բելառուսը,Հայաստանը,Ղազախստանը ,Ղրղզստանը և Ադրբեջանը...Իհակե,մենք էլ ենք ցանկանում միանալ ԵՏՄ-ին,սակայն առանց վնաս հասցնելու ԵՄ-ին անդամակցելու մեր ծրագրերին..."

 


Չեմ անդրադառնա հարցազրույցում Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի թույլ տրված սխալներին...Գոնե բոլորը գիտեն,որ Ադրբեջանը ԵՏՄ-ը անդամ ՉԷ...
Սակայն հետաքրքիրն այն է,որ Էրդողանը չի հրաժարվում իր շանտաժային քաղաքականությունից թե՛ՌԴ-ի,թե՛Արևմուտքի նկատմամբ...Երբ Անկարան խնդիրներ է ունենում Արևմուտքի հետ,ապա շատ սերտանում է ՌԴ-ի հետ՝Արևմուտքի մոտ խանդ առաջացնելու համար...Նույնն էլ անում է հակառակը՝Մոսկվայի մոտ խանդ առաջացնելու համար իբրև թե մտերմանում է Արևմուտքի հետ...Սակայն զարմանալին այն է,որ Թուրքիայի այս արտաքին քաղաքական խայծը կուլ են տալիս Մոսկվայում,որտեղ իրոք հավատում են,որ Թուրքիան կարող է դառնալ ՌԴ դաշնակիցը՝մոռանալով,որ Անկարան շատ վաղուց սպասարկում է ԱՄՆ-ի և Արևմուտքի շահերը տարածաշրջանում՝լինելով ՆԱՏՕ-ի անդամ...

 


Անկարայում շատ լավ գիտեն,որ ատանց այդ էլ բարդ ընթացող Թուրքիա-ԵՄ բանակցությունները անմիջապես կդադարեն,եթե Անկարան հանկած որոշի դառնալ ԵՏՄ անդամ...Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը,ով իր հարցազրույցում մատնանշում է ԵՄ-ի հետ հարաբերությունները,որոնց չի ցանակնում վնասել ԵՏՄ մտնելու դեպքում, շատ լավ գիտի Բրյուսելի վերաբերմունքը պուտինյան ԵՏՄ-ին անդամակցելու հարցում...Բրյուսելում ասում են."Կամ մենք՝ԵՄ-ն,կամ՝ պուտինյան ԵՏՄ-ն"...Ստացվում է,որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը ԴԵՄԱԳՈԳԻԱ է՝անիմաստ վայրահաչություն...Վերջին օրերին թուրքերը որոշել են ուղղակի բարձրաձայն ծիծաղել Մոսկվայի վրա...Երեք օր առաջ Թուրքիայի վարչապետ Յըլըդըրըմն էր բարբաջում,որ Կիլիկիայում գտնվող "Ինջիրլիկ" ռազմաբազայից կարող են օգտվել ռուսները,հիմա էլ Էրդողանի գլխավոր տնտեսագետը հայտարարում է,որ Թուրքիան կարող է դառնալ ԵՏՄ անդամ...

 


Հետաքրքիր է արձագանքը այս հայտարարություններին Մոսկվայից և Արևմուտքի մայրաքաղաքներից...Մերձկրեմլյան որոշ գործիչներ էքստազի մեջ ընկած մեկնաբանում են Էրդողանի խամաճիկների զազրախոսություններն ու ուրախանում,իսկ Արևմուտքի մայրաքաղաքներում շատ հանգիստ են...Այնտեղ բոլորն էլ գիտեն,որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ-ի հետ հազարավոր թելերով կապված Թուրքիան ընդամենը ԽԱԲՈՒՄ է Պուտինին...Արևմուտքում կարծում են,որ կարող է Էրդողանի բախտը բերի և նրան հաջողվի անել այն,ինչ Աթաթուքին 1921 թ-ին...Դրա համար էլ լռում են...
Հուսով եմ,Պուտինը Լենին չէ և շատ արագ կբացահայտի "դիվանագետ" թուրքի հերթական խաբեությունը...Սակայն կա մեկ ընդհանուր բան Լենինի և Պուտինի միջև...Երկուսն էլ լավատես ԹՐՔԱՍԵՐ են...

 

Գագիկ Համբարյան