«Այսօր մտել եմ Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակ, տեսնեմ պատին փակցված է Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը:
Ասում եմ՝ Դուք որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ անկախ եք, չէ՞: Ասում է՝ այո:
Ասում եմ՝ բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը: Ասում է՝ որպես պետական սիմվոլ:
Ասում եմ՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք:
Ուշադիր նայեցի՝ քննիչի սենյակում ոչ ՀՀ դրոշ կար, ոչ զինանշան:
Հ.Գ. ՀՀ օրենքը Հատուկ քննչական ծառայության մասին, հոդված 17. «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին»:
Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկը ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:
Նիկոլ Փաշինյան