Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո շարունակվում են ձերբակալությունները թե ուժայինների շրջանում, թե Թուրքիայի հասարակական կյանքի բոլոր շերտերի ներկայացուցիչների: Էրդողանը սկսել է վհուկների որսը, ինչից տուժելու են թե տեղի ազգային ու կրոնական փոքրամասնությունները՝առաջին հերթին քրդերը, ովքեր կարող են հեղաշրջմանն աջակցելու կեղծ մեղադրանքներով էլ ավելի մեծ ճնշումների ենթարկվելու, ինչպես նաև աշխարհիկ Թուրքիայի՝քեմալական և այլ շրջանակները՝Գյուլենի շարժման ջախջախումը մեծ թափով ընթանում է երկրի ներսում ու սահմաններից դուրս:
Էրդողանը փոխում է սահմանադրությունը՝բանակն ու հատուկ ծառայությունները ենթարկեցնելով իրեն՝ամբողջովին զտված այդ ուժային կառույցները կդառնան այն գործիքները, որով Էրդողանն ու իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը կառավարելու են Թուրքիան մոտակա տասնամյակները:
Թուլացած բանակը, քեմալիզմի գաղափարախոսության թուլացումն ու ԵՄ-ից եկող քննադատական ազդակները՝Թուրքիան տեղ չունի եվրոպական ընտանիքում կոչերով , Անկարային դրդելու են կառուցելու երկրի ներսում նախագահի ու նրա նեղ շրջապատի շուրջ համախմբավ իշխանական բուրգ՝ազգայնական, պանթուրքիստական և պանիսլամիստական գաղափարախոսության՝հետհայացք գցելով Օսմանյան կայսրության նախկին փառքին ու նախկին սահմաններին՝նեոօսմանիզմը նույնպես շարունակելու է լինել Էրդողանի արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը՝չնայած նրա դրա գաղափարախոս ու ջատագով Դավութօղլուն արդեն ստվերում է, սակայն անկախ պաշտոնյաներից ու ԱԳ նախարարներից պանթուրքիզմը, պանիսլամիզմն ու նեոօսմանականությունը, որպես եռամիասունություն լինելու են Անկարայի զինանոցում:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ի շահերին, ապա հեղաշրջման անհաջող փորձից ու Էրդողանի իշխանության ամրապնդումից ու դիրքորոշումների կոշտացումներից հետո հայ-թուրքական հարաբերությունների բարելավում դժվար է ակնկալել՝Անկարա-Բաքու տանդեմը շարունակում է գործել միասնաբար թե տարաշրջանում, թե ՀՀ-ԼՂՀ-ի ու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
Էրդողանի Թուրքիան լինելու է էլ ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի, իսկ երկրի ներսում քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմադիր զգուշանալու են ձերբակալվելու կամ ֆիզիկական բռնության սպառնալիքով քննադատել կամ պահանջել Էրդողանի հրաժարականը:ԶԼՄ-ների, կրթության նկատմամբ վերահսկողությունն ավելի է խստացվելու:
Արտաքին քաղաքականության առումով Էրդողանը շարունակելու է ակտիվ աշխատել Արևելքի հետ՝թյուրքական աշխարհ, էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական նախագծեր ու փոխադարձ ներդրումներ, Հարավի՝ճնշելու է Սիրիայի, Իրաքի, սեփական քրդերին՝Քրդստանի ստեղծումը Թուրքիանի թիվ մեկ ազգային անվտանգության սպառնալիքն է, ինչպես նաև պանիսլամական հողի ներքո Ծոցի երկրների՝Սաուդյան Արաբիա, Քաթար, ինչպես նաև Իսրայելի հետ՝պահպանելով Պաղեստինի ժողովրդի պաշտպանի դիմակը:
Ինչ վերաբերվում է Հյուսիսին՝ՌԴ-ին, ապա տնտեսական կապերը վերականգնվելու են, զարգանան, սակայն աշխարհաքաղաքական հակասությունները՝Ղրիմ, Սիրիա, Կենտրոնոկան Ասիայում ու Հարավային Կովկասում սուր մրցակցություն պահպանվելու են: Արևմուտքի հետ Էրդողանը լինելու է առավել խիստ՝ԱՄՆ-ից պահանջելով Գյուլենին, իսկ ԵՄ-ից էլ ավելի մեծ գումարներ, հակառակ պարագայում սպառնալով Եվրոպա ուղարկել փախստականների՝նրանց թվում կարող են լինել նաև ահաբեկիչներ, նորանոր քարավաններ:
Արևմուտքը խիստ քննադատումէ Էրդողանին հեղաշրջումն արյան մեջ խեղդելու, մարդու իրավունքների ոտնահարման, քրդերին ճնշելու, Հայոց ցեղասպանության և այլ հարցերով՝Արևմուտք-Թուրքիա փոխադարձ սառնությունը պահպանվելու է և շարունակվի՝չնայած տնտեսական, հատկապես էներգետիկ կապերը ակտիվորեն զարգանա՝ԹԱՆԱՊ, TAP և այլ ծրագրեր կարևոր են Բրյուսելի համար՝կասպյան էներգակիրներով ռուսական գազից կախվածության թուլացման և այլընտրանք ունենալու համար:
Արտյոմ Բալասանով