Այս օրերին մեր հասարակությունն էլ հստակ տեսավ, թե գործող իշխանությունն ուր է հասցրել երկիրը: Տեսավ նաև, որ երկրում կան մարդիկ, ովքեր պատրաստ են իշխանությունների սանձազերծած ապօրինություններին, դրանք արդարացնող քաղաքական դեմագոգիային և բիրտ ուժի կիրառմանը հակադրել ազգային շահերի և իրավունքների ապահովման պահանջ, որը, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, կարող է նաև ուժին համարժեք ուժով պատասխանելու առարկայական փաստարկ ներկայացնել: Ու թեև այժմ ոմանք գուցե հիասթափված են այն պատճառով, որ այս անգամ էլ իշխանությանը հաջողվեց ճնշել այս ընդվզումը, ես կարծում եմ, որ կատարվածը ապագա զարգացումների նախերգանքն է ու եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի՝ ժողովրդական ցասումի հաջորդ ալիքը նրա հանդեպ գթասիրտ չի գտնվի:

 

Արման Մելիքյան