Ինչպես փոխանցում է «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջը, Սարի թաղում շատ վատ վիճակ է, ահագին վնասվածներ կան, տներ են վառվում:

 

Նկատենք, որ ոստիկանական գրոհի ժամանակ լրագրողներ են տուժել: Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրողների վրա, կան տեղեկություններ, որ վնասել են լրագրողների տեխնիկան, ծեծի են ենթարկել լրագրողների:

 

Սարի թաղում ոստիկանները գործել են ռետինե մահակներով, մեծ թիվ են կազմում վիրավորները: Կան տասնյակներով տուժածներ, որոնք պարզապես ընկած էին գետնին: