Հարցման արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ Մահմուդ Ահմադինեժադը իր վարկանիշով ընդհուպ մոտեցել է գործող նախագահին' զիջելով վերջինիս ընդամենը 8%-ով: Հարցվածների 45%-ը պատրաստ է եղել քվեարկել հօգուտ Ռուհանիի, իսկ 37%-ը' հօգուտ նախկին նախագահի:
Համեմատության համար պետք է ասել, որ ըստ նույն համալսարանի' անցած տարի անցկացրած հարցման արդյունքների' Ահմադինեժադը զիջում էր գործող նախագահին 26%-ով, քանի որ հարցվածների միայն 27%-ն էր ցանկություն հայտնել քվեարկել նախկին նախագահի օգտին, այն դեպքում, երբ Հասան Ռուհանիի պատրաստ էին եղել ձայն տալ հարցվածների 53%-ը:
Հ.Գ. 5+1 խմբի հետ Իրանի ձեռք բերած միջուկային համաձայնության պայմանների չիրականացումը ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ինչքան երկար շարունակվի, Հասան Ռուհանիի վարկանիշն այնքան ավելի է ընկնելու' բնականաբար, ի վերջո հետ մնալով Մահմուդ Ահմադինեժադից: Նշված դեպքում հարցմամբ արձանագրված միտումը պահպանվելու է:
Արտյոմ Տոնոյան