Թուրքական իշխանությունը հիմնում է նոր հատուկ դատարան, որտեղ կանցկացվեն հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվածների դատերը: Հատուկ դատարանը հիմնվելու է Անկարայում Սինջան թաղամասում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ասել է ,որ այդ դատարանը կունենա մեծ դահլիճ որտեղ կարող է ներկա լինել 100-ից ավելի կասկածյալ: Ըստ նախարարի, այս դատարանի նպատակը նրանում է, որ միևնույն տեղում ընթանա դատը, քանի որ համարյա բոլոր կասկածյալների մեղադրանքը նույն հոդվածով է և առանձին առանձին դատական նիստեր անցկացնելու կարիք չկա:
Ըստ հուլիսի 22-ի վերջին տվյալների, ավելի քան 44 000 պետական հիմնարկների աշխատակիցներ ազատվել են աշխատանքից ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածվելու համար:
Կրթության նախարարությունը հայտարարել է, որ 21 738 աշխատակից, որից 21 029 ուսուցիչ, իսկ մնացածը նախարարության աշխատակիցներ , նույնպես ազատվել են աշխատանքից նույն մեղադրանքով: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 262 զինվորական դատավոր և դատախազ նույնպես ազատվել են աշխատանքից նույն մեղադրանքով:
Կարեն Հովհաննիսյան