Մինչ տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ, Իրանում որոշվում է 12-րդ նախագահական ընտրությունների օրը:


3 օր առաջ' հուլիսի 19-ին ԻԻՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկել է, որ 2017թ.-ի նախագահական ընտրություններն անցկացվեն կամ մայիսի 19-ին կամ մայիսի 26-ին:


Ըստ նախագահական ընտրությունների անցկացման ընթացակարգի' ներքին գործերի նախարարության կողմից առաջարկած օրերից որևէ մեկը պետք է հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդում, չհաստատվելու դեպքում' կատարվի համապատասխան առաջարկ:


Իրանում այս իրադարձությունը նոր լիցք է հաղորդել նոր նախագահի հավանական թեկնածուների կանխատեսման գործընթացին: Իրանում այս պահին ամենաարդի հարցերից մեկն այն է, թե նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լինելո՞ւ է թեկնածուների թվում, թե' ոչ:


Պահպանողական թևի ներկայացուցիչներն արդեն իսկ շտապում են հայտարարել, որ պահպանողականների' Նեժադին ցուցաբերած աջակցության շրջանը ավարտված է և չի կրկնվելու:


Պահպանողականների քաղաքական ակտիվ գործիչներից Ահմադ Քարիմի Էսֆահանին ենթադրում է, որ հնարավոր է նախկին նախագահը ինքնաառաջադրվի կամ, որ ավելի հավանական է, պաշտպանի այլ թեկնածուի' այդ կերպ կրկին վերադառնալով քաղաքականություն:

 

Արտյոմ Տոնոյան