Անդրեասը սրիկա է
Լարված և ֆորսմաժորային իրավիճակում շատերը չեն կարողանում թաքցնել իրենց իսկական դեմքը. ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած հարձակումը այդ իրավիճակի շարքից է: Տեղի ունեցող զարացումների պարագայում հատկապես հետաքրքրական են Անդրեաս Ղուկասյանի մոտեցումները:
Նա նախ հայտարարում է, թե տեղի ունեցածն իր համար անակնկալ է եղել, հետո նշում, թե եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն իրենց մոտեցումներով կիսվեին իր հետ, ապա ինքն էլ կլիներ խմբավորման կազմում և կգնար հետները' մասնակցելու ՊՊԾ գնդի գրավմանը:
Իր այս դիրքորոշմամբ Ղուկասյանն ի ցույց է դնում, որ ինքը տեղյակ է եղել խմբավորման գործողություններից, սակայն համագործակցում է նրանց հետ, և հետ է կանգնել մինչև վերջ' ընդհուպ գործողությունների իրականացումը գնալուց ու արդյունքում անուղղակիորեն փաստում, որ խմբավորման քայլերը ահաբեկչական բնույթ ունեն:
Այնուամենայնիվ, որպեսզի իրեն դավաճանի պիտակ չտան նրա համար, թե ինչու չի մասնակցել գործաղություններին, Անդրեասն այս անգամ էլ հայտարարել է, թե ով տեղի ունեցածը ահաբեկչական կհամարի, սրիկա է: Սրանով Անդրեասը առանց հասկանալու, սակայն ակամա ներկայացնում է, որ ինքը ևս փաստացի սրիկա է:
Արման Ալավերդյան