Ասում են այնքան գլխավոր ցնծումը ավերիչ չէ, որքան որ հետցնծումները: Այս պահին Թուրքիայում ինքնակազմակերպվում են հեղափոխական ջոկատներ, որոնք մոբիլիզացնում են տեղական ուժերը, որոնք հավաքագրում են դեղորայք, վրաններ և այլն:

Չնայած այն բանին, որ Թուրքիայում ձախողվել է հեղաշրջման փորձը, բայց առանձին շրջաններում, հատկապես կենտրոնական Անատոլիայի շրջանում , հեղափոխական տրամադրություններ են: Թուրքական լիրան սկսել է արժեզրկվել, դեսպանատները , հյուպատոսարանները տարբեր պատճառաբանությամբ փակվում են կամ դադարեցնում են քաղաքացիների ընդունելությունը:

Էրդողանի ստույգ գտնվելու վայրը մնում է անհայտ, նա Ստամբուլում ելույթ է ունեցել, որից հետո չի երևացել հանրության առջև:
Հատկանշական է , որ քրդաբնակ շրջաններում հիմա ավելի հանգիստ է , քան թրքաբնակ շրջաններում...Թուրքիան այս պահին նման եռացող կաթսայի:

 

Կարեն Հովհաննիսյան