Ով ինչ ուզում է, ասի՝ մեր ժողովուրդը շատ գիտակից և իմաստուն ժողովուրդ է, թացը չորից զանազանելու, լավը վատից տարբերելու ունակությամբ օժտված է ենթագիտակցական մակարդակում:
Մեր հասարակությունը, չհաշված ծայրահեղական տրամադրված մի աննշան հատվածի, ժամանակին շատ ճիշտ կանխազգաց և չանսաց ու չգնաց «Հիմնադիր Խորհրդարան», «Նոր Հայաստան» և նախկինում ու ներկայում մի շարք այլ անվանումներ ունեցած, բայց նույն մոտեցումային բովանդակությամբ ու ծայրահեղական գործելաոճով «փրկության ճակատների» հետևից:
Այսպիսով հարց՝ քաղաքական հարթակում բացարձակապես տապալված, իր բնական՝ բռնի գործելաոճին անցած, պետական, պաշտպանական նշանակության հաստատության դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած ծայրահեղական կառույցի թիկունքին քանի՞ բանական մարդ կկանգնի:
Նրանց կողմից վերցված պատանդների ազատությունը պահանջող միայն հարազատները տասնյակ անգամ կգերազանցեն «Նոր հայաստան» հանրային խայտառակության ճակատի երբեմնի ամենամարդաշատ հանրահավաքի մասնակիցների թվին...
Արմեն Պետրոսյան