Թուրքիայի մասին պետք է իմանալ մի շարք նյուանսներ, որովեհտև շարքային հայ սպառողի ընկալման մեջ Թուրքիան՝ նույն Օսմանյան կայսրությունն է, այնտեղ կա չար սուլթան, որը գիշեր-ցերեկ երազում է պանթուրքիստական թուրան ստեղծելու մասին։ Դա այդքան էլ այդպես չէ և նույնիսկ կարելի է ասել, որ դա ամենևին այդպես չէ։
Մի քանի բան, որ պետք է իմանալ Թուրքիայի մասին՝ գոնե սիրողական մակարդակով վերլուծություններ անելու համար։
1․ Ներկայիս Թուրքիան Քեմալի կերտած Թուրքիան է, որը նույնիսկ չի ճանաչում իրեն Օսմանյան Կայսրության իրավահաջորդ։
2․ Քեմալական Թուրքիան ընտրել էր միանգամայն այլ պարադիգմա, քան Օսմանյան կասրությանն էր։
3․ Օսմանյան կայսրությունը՝ կայսրություն էր, որը ուներ հստակ ընդգծված իսլամիստական ուղղվածություն ու պանթուրանական նկրտումներ։ Քեմալական Թուրքիան, դա ազգային պետություն է, որը ձգտում էր ինտեգրվել քաղաքակիրթ արևմուտքի հետ ու դրա լիարժեք մաս կազմել, իսկ բոլոր կրոնները այնտեղ մաքսիմալ վերահսկողության գոտում էին պահվում, որովհետև Քեմալական Թուրքիան աշխարհիկ պետության մոդել էր փորձում ունենալ։
4․ Քեմալականության երաշխավորը ավանդապես եղել է Թուրքիայի բանակը։ Էլի եղել են իշխող վարչախմբեր, որոնք փորձել են գնալ նեոօսմանիզմի ճանապարհով, բայց ամեն անգամ դա ավարտվել է հեղաշրջումով՝ բանակի ամենագործուն մասնակցությամբ։ Ի դեպ, Էրդողանի օրոք էլի եղել է հեղաշրջման փորձ, որը սակայն տապալվեց ու մի քանի հարյուր բարձրաստիճան զինվորականներ հայտնվեցին բանտում։
5․ Էրդողանը մուտանտ է, քանի որ հանդիսանալով Քեմալականության մաքուր արգասիք, գնալով ավելի ու ավելի է իրեն երևակայում Օսմանյան սուլթան։ Էրդողանը բավականին պոպուլյար է ազգաբնակչության մոտ ու թեև չի վայելում զինվորականության համակարնքը, նա ու իր ռեժիմը ունեն հզորագույն հենարան՝ ի դեմս Թուրքական КГБ-ի (MIT-ի)։ Ու դեռ հարց է, թե այս դիմակայությունում ով հաղթող դուրս կգա։
6․ Ցանկացած պարագայում, Հայաստանի համար այս ամենից ոչ մի լավ բան չի սպասվում, այնպես որ, լարված սպասենք։
Կոնստանտին Տեր-Նակալյան