«Վերնատուն» խմբավորման լուսանկարը... 1908 թվականին Թիֆլիսում արված այս լուսանկարում պատկերված են «Վերնատուն» գրական և մշակութային ակումբ-խմբավորման մասնակիցները, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899-ին: Ձախից աջ՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան:

 

«Վերնատան» մշտական և հրավիրված անդամները գրական և մշակութային տարբեր հարցերի քննարկումների համար շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհբութովյան փողոցի թիվ 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում, որտեղից էլ հենց ձևավորվեց ակումբի «Վերնատուն» անվանումը։

 

 

 

Ռուբեն Շուխյան