«Ներկայիս Կովկասյան երեք հանրապետություններից ոչ մեկն էլ չի ձգտում միանալ Խորհրդային Ռուսաստանին: Բոլոր կառավարությունները՝ բացառությամբ հայկականի, Անդրկովկասում չի ուզում, որ ներկայացված լինի 3-րդ իմպերիալիստական երկիրը, քանի որ միայն Հայաստանի կառավարությունն է, որ ունենալով ծրագրեր՝ ստեղծելու մեծ Հայաստան, ամենասերտ ձեւով համագործակցում է մեր հակառակորդ Դենիկինի եւ Անտանտի երկրների հետ:

 

Հայաստանում իշխանության են եկել կադետներն ու դաշնակները, իսկ էսռներն ու մենշեւիկները համարվում են ձախակողմյան եւ թույլ դեր են կատարում երկրի ներսում, իսկ բոլշեւիկներ Հայաստանում ընդհանրապես չկան: Հայաստանում քաոս է տիրում, սով, էպիդեմիա եւ այստեղ մասսայաբար կոտորվում են մահմեդականները: Հայաստանում չկան դասակարգային հակասություններ, քանզի այստեղ չկա պրոլետարիատ: Եվ ուրեմն այստեղ բոլշեւիկյան իշխանության հաստատման հույս գրեթե չկա: Այլ է Ադրբեջանի վիճակը. այնտեղ կա կազմակերպված պրոլետարիատ, որը գտնվում է հիմնականում մեր՝ բոլշեւիկներիս ազդեցության տակ, եւ մենք կարող ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ այստեղ հասնենք իշխանության: Մահմեդական զանգվածներն ավելի մոտ են խորհրդային կարգերի հաստատմանը, սակայն մտավախություն ունեն, որ այն առավելապես կդառնա նոր ռուսական իշխանություն, եւ պետք է ամեն ինչ անենք՝ փարատելու համար նրանց այս տեսակետները:

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա տեղի գյուղացիությունն ավելի մոտ է պրոլետարիատի շահերին եւ տեղի բնակչությունը կուզենար միանալ խորհրդային Ադրբեջանին, իսկ դրա համար պետք է մեկ բան՝ ճանաչել Սովետական Ադրբեջանի անկախությունը: Իսկ ինչ վերաբերում է դաշնակներին, ապա նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Ղարաբաղը միանա Հայաստանին: Հենց դրա համար էլ մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները՝ թե՛ հայերի, թե՛ մահմեդականների շրջանում: Եվ հենց դրա պատճառով է, որ, ըստ մեր Բաքվի ընկերների, Օրջոնոկիձեն գտնվում է այստեղ»։
Հ.Գ. Նկարում պատկերված է Անաստաս Միկոյանի դիմում խնդրաքը Իոսիֆ Ստալինին՝ Հայաստանի տարածքում հավելյալ 700 քաղաքացու գնդակահարության թույլտվություն ստանալու համար։

 

 

Նարեկ Սամսոնյան