Հայաստանում վարորդը կարող է իրեն թույլ տալ հարբած վիճակում նստել ղեկին և անզգուշորեն մարդու կյանք խլել։ Ինչու՞։ Որովհետև վարորդը գիտե, որ խմածության համար օրենքով նախատեսված 150 հազար դրամ տուգանքի փոխարեն կարող է 30 հազար դրամ կաշառք տալ պետավտոտեսուչին և հարցը փակվի։ Որովհետև պետավտոտեսչությունը կոռումպացված է ։
30 հազար կաշառքը ձեռք է տալիս հարբած վարորդին ու պետավտոտեսուչին , բայց ոչ պետությանը։ Քանի դեռ այս արատավոր երևույթը չի վերացել, ինչպես վերացրին Վրաստանում ու շատ հեշտ, միշտ էլ մարդիկ են մեքենայի տակ հայտնվելու ու միշտ տուժելու են քաղաքացին ու պետությունը։
Արտյուշ Գրիգորյան