Խորապես հուզված եմ և տպավորված՝ լի աննկարագրելի զգացումներով ու զգացողություններով: Հասնել կիսաեզրափակիչ՝ սա ամենամեծ գնահատականն է ինձ համար ձեր կողմից: Իմ խորին շնորհակալություններն եմ ուզում հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, բոլորիս կողմից սիրված երգչուհի Սիրուշոյին, իմ շատ սիրելի մարզիչ Սոֆի Մխեյանին, բոլոր-բոլոր լրատվամիջոցներին՝ իմ ստեղծագործական գործունեությանն անդրադառնալու և բարձր գնահատական տալու համար: Առանձնահատուկ շնորհակալություններս եմ ուզում հայտնել իմ շատ սիրելի հանդիսատեսին, ում քվեարկության շնորհիվ ես անցա այս երկար ճանապարհն ու հասա եզրափակիչ: Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ միշտ կողքիս եք