Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի (Բեյլագան/Ждановск) զորամասերից մեկում հունիսի 8-ին դեռևս անհայտ պայմաններում մահացել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Էլբրուս Նեջաֆովը։ Զորամասից հարազատներին հայտնել են, թե զինծառայողը ինքասպանություն է գործել, սակայն ծնողները չեն հավատում այս վարկածին, քանի որ Նեջաֆովը մահվանից ընդհամենը մեկ օր հետո պետք է արձակուրդ մեկներ։ Ծնողների պնդմամբ՝ իրենց որդուն սպանել են, իսկ ինքնասպանության պատմությունը հորինել են՝ հանցագործներին չբացահայտելու և գործին ընթացք չտալու համար:

 

Աշոտ Մովսիսյան