Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ այսպիսի արդյունք դեռ չէր եղել: Այս տարի հայ բռնցքամարտիկներն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կարողացան Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր նվաճել: Ուրախալի է, սակայն չեմ ցանկանում ,որ մեր տղաները ոգևորվեն և բավարարվեն այսքանով, քանի որ սա միայն ապահովում է Օլիմպիական խաղերի մասնակցությունը:
Մեր բռնցքամարտիկների համար ստեղծված են բոլոր պայմանները՝օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու և մասնակցելու համար։Հուսով եմ, որ եթե նման ոգով շարունակեն,ապա մենք կունենանք նաև Օլիմպիական մեդալներ: Այլևս հետագա գործողությունների արդյունքը կախված է բացառապես մարզչական թիմից և անձամբ մարզիկներից: Հաջողություն եմ մաղթում մեր թիմին։
Արթուր Գևորգյան