Հայաստանում Արցախը հանձնելու մասին PR կոմպանիա է սկսվել ու բացարձակ կարևոր չի, թե այդ գաղափարը ինչ էմոցիաներով է գցվում մամուլ, կարևորը այն է, որ փորձում են այդ մտքին մեզ հարմարեցնել: Կոչ եմ անում մամուլում նման մտքեր այլևս չարտահայտել:
Առանց Արցախի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Ով տեղյակ չի, հիշեցնեմ, որ սովետական ժամանակաշրջանում Երևանից Կապան ու Մեղրի տանող ճանապարհի մի հատվածը անցնում էր Ադրբեջանի տարածքով ու տարածքները հանձնելու համար այն նորից է Ադրբեջանով անցնելու: Արցախը Սյունիքի հարց է, Սյունիքը Իրանի սահման է ' համապատասխան աշխարքաղաքական հետևանքներով և այլն: Դոմինոյի սկզբունքով' առաջին քարը անվտանգության տարածքներն են:
Պարզ է, որ Արցախի հարցը գոյության խնդիր է և ոչ ոքի մտքով չպետք է անցնի, որ այն կարող է որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվել: Դա բացառվում է:
Իսկ ով փորձի նման քայլի գնալ, պետք է հասկանա, որ դա առաջին հերթին իր անձնական գոյության հարցի է վերածվելու:
Ստեփան Դանիելյան