Շոգ եղանակին կարևոր է լավ քնել, շատ հեղուկներ խմել, չծանրաբեռնել ստամոքսը և մշտապես ոտքերն ու ձեռքերը սառը ջրով սրբել:
Շոգին գլխավոր կանոններն են՝ շատ հեղուկ խմել և լավ քնել:
Քնի պակասի դեպքում օրգանիզմի ուժերը թուլանում են, ուստի պետք է առավելագույնն անել' գիշերային հարմարավետ հանգիստ ապահովելու համար: Շոգին քնելը շատ դժվար է, ուստի նախքան քնելը խմեք սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ թուլացնող բուսական թեյ:
«Անպայման քնելուց առաջ օդափոխեք ամբողջ տարածքը, իսկ գիշերը օդափոխիչը միացրած թողնել խորհուրդ չէի տա: Շատ ավելի անվտանգ է տարածքը օդափոխել ու միայն հետո պառկել քնելու, այդպիսով կխուսափեք ամառային մրսածությունից և մկանային ցավից: Ոչ պակաս կարևոր է նաև շոգին կուշտ ընթրելուց խուսափելը. մի բուռ հատապտուղները կամ մրգերը լիովին բավարար են օրգանիզմը հագեցնելու համար, իսկ ճարպոտն ու տապակածը միայն կխանգարեն հանգիստ քնել ու կուժեղացնեն ծարավի զգացումը»,- ասում է բժիշկ Վիկտորյա Սավիցկայան:
Ավելի հեշտ քնելու համար բարձի մոտ կարելի է սառը ջրով թրջած սրբիչ դնել:
Եվս մեկ խնդիր է սրտխառնոցը, որը հաճախ է պատահում շոգին: Դա հաղթահարել, բժիշկների խոսքով, կօգնեն բանանը, անանուխի եփուկը, սպանախը:
Եթե շոգին ցավում կամ պտտվում է գլուխը, ոտքերը և ձեռքերը սառը ջրով սրբեք: Լավ կլինի քունքերի մասում մի քանի վայրկյանով սառույց դնել, այն քսել ծոծրակին և արմունկի ծալվող մասերին: Այդպիսով կիջեցնեք զարկերակային ճնշումը և կվերացնեք հոգնածությունը:
Վրեժ Հովսեփյան