Երբեմն զարմանում ենք ու ցավ ենք ապրում երբ որոշ պետություններ բացահայտ ու նենգաբար արհամարհում են Հայաստանի Հանրապետությունը, վիրավորում ու անտեսում են մեր պետական շահերը, սակայն դա գալիս է մեր պետության պատկան մարմինների կողմից ցուցաբերած հանդուրժողականությունից և սիստեմատիկ դարձած լռությունից, որը անասելի հարվածներ է հասցնում մեր ազգային ու պետական հեղինակությանը միջազգային հարթակներում, որը անմիջական ազդեցություն ունի մեր պետության նկատմամբ ցուցաբերվող աններելի վերաբերմունքի հարցում։

 


Երբեմն փորձում եմ հասկանալ' ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայրենասիրության հատկանիշներով օժտված է թե՞ ոչ, երբեմն փորձում եմ հասկանալ այդ ձևական բնույթ կրող և Հայ հարկատուների հարկերի հաշվին ապրող կառույցի ղեկավարները Հայկական մտածելակերպ ու ինքնասիրություն ունե՞ն, իսկ եթե ունեն ապա ինչո՞ւ են հանդուրժում այլ պետությունների կողմից հասցված վիրավորանքները և ինչո՞ւ են լռում այն ժամանակ երբ որոշ օտարերկրյա քաղաքական թերմասուկներ անմիջական վիրավորանքներ են հասցնում մեր պետական շահերին և հեղինակությանը։ Ցավոք սրտի Հայաստանը այսօր վերածվել է մի պետության' որը դարձել է որոշ գեր պետությունների և անգամ ո՛չ գեր պետությունների շահարկման խաղաքարտ, իսկ Հայաստանում թշնամու մտածելակերպով քաղաքական գործիչները' ցուցաբերում են միահամուռ լռություն, օրինակ ըստ ինձ ՀՀ Արտաքին գործերի նախարարը վախենում է անգամ արձագանքել Ռուսաստանի «ԼԴՊՐ»  կուսակցության խեղկատակ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արված էժանագին հայտարարությանը' որում մասնավորապես նշված էր...


Մեջբերում Վ. Ժիրինովսկու խոսքերից'
- «Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին:
Մեր Արտաքին գործերի նախարարությունում երևի չկա՞ն որևէ իրավասու ու համարձակ պաշտոնյաներ' որոնք կարող էին հիշեցնել այդ ստոր ու «շիզոֆրենիկ» քաղաքական գործչին իր իսկ կողմից 2015թ-ի նոյեմբերի 24-ից հետո թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցելուց հետ' (չնախատեսված սեռական ակտի հետևանքով ծնված) նույն այդ Ժիրինովսկու ճնչեցրած ռազմաշունչ հայտարարությունները' որում այդ տականքը խոստանում էր քարտեզի երեսից վերացնել Թուրքիան և հիշում Հայերի համար սրբազան Արարատ լեռը, Հայոց մեծ ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը ու դարավոր եղբայրական ազգերի պատմությունը, ինչպես նաև այն ստոր արտահայտություններ' որոնցից մեկում առաջարկում էր Թուրքիայի հարցերը լուծել Հայաստանին ձեռքերով և Հայաստանին զինամթերքի ապահովմամբ:


Այս ամենի մեջ ամենամեծ վիրավորականը' կայանում է նրանում, որ Ռուսաստանի Հայ համայնքի ներկայացուցիչները ամեն տարի այս տականքին պատվոգրեր, կոչումներ, նվերներ և պատվո շքանշաններ են տալիս, իսկ այսպիսի «պոռնկության» անպատժելիության մթնոլորտը առիթ է հանդիսանում մնացածի համար' որպեսզի նրանք էլ իրենց հերթին նվաստացնեն Հայաստանի Հանրապետությունը' հանուն Թուրքական ու Ադրբեջանական նավթի ու խավիարի։
Հարգելի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ջա՜ն... Զարթնի՛ր, Սթափվի՛ր, Աշխատի՛ր և ի վերջո խոսի՛ր։

 

Էմիլ Մարկոսյան