Ուխտավորները պատմական Անիում՝ 20-րդ դարասկզբին... 20-րդ դարասկզբից սկսած հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները և շրջակա պատմական հուշարձանները յուրօրինակ ուխտագնացությունների վայր են դառնում: Դրան նպաստում է նաև երկաթուղու գործարկումը մեր տարածաշրջանում և Անիում սկսված գիտական պեղումները:
Ուխտավորները մեծ ու փոքր խմբերով գալիս էին տեսնելու Անին՝ Կարսից, Ալեքսանդրապոլից, Երևանից, Թիֆլիսից և այլ քաղաքներից, և այս այցելությունների ընթացքում պարտադիր էին նաև խմբակային լուսանկարները՝ ինչպես այս մի պատկերում: Այդ առումով Անիի ավերակները թերևս կարելի է նաև առաջին հայկական զբոսաշրջային կենտրոնը համարել:
Ռուբեն Շուխյան