Լավ մարդիկ առհասարակ քչանում են աշխարհում ու այս համատեքստում ինչ ասել է լավ աղջիկ քիչ կա, կամ լավ տղու դեֆիցիտ է: Ի՞նչ ասել է առհասարակ «լավ» : Այս ամենն ուղղակի ընկալման ու արժեհամակարգի հարց է: Մի աշխարհում, որտեղ մարդիկ հարմար գին տվեղ են ման գալիս, ու պատրաստ են վաճառվել, միայն թե լավ տուն ու փող լինի, եկեք պաթոսային բարոյականության հետևից չընկնենք:

 


Հիմա անրադառնանք լավ աղջիկ եզրույթին: Ո՞վ իրավունք ունի ինչ-որ մեկին լավ կամ վատ եզրույթով բնորոշի: Դա նրանց ցանկությունն է ում հետ կքնեն, քանի հոգու հետ կքնեն, որտեղ կարթնանան: Ես ու դու կամ կընդունենք դա կամ չենք ունդունի, բայց չենք կարող լավ կամ վատ բնորոշել: Ի՞նչ է նշանակում տղեն խաբեց, աղջկա հետ քնեց ու դրանից հետո աղջիկը սկսեց ուրիշ կյանքով ապրել: Հոգով անբարոյականը, մարմնով գուցե բարոյական չլինի և հակառակը, դա էլ հստակ մարդկային տեսակ է:

 


Մարդ կա ընտանիք է կազմում մինչ այդ մի քանի հոգու հետ լինելուց հետո, բայց ամուսնուն չի դավաճանում, իսկ աղջիկ էլ կա հայու տեսակ է լինում, ընտանիք է կազմում ու ինչ-որ մեկի հետ սկսում է դավաճանել: Դե ասեք, այստեղ ո՞վ է բարոյական: Ոնց հասկաոնում եմ քաղաքական դաշտում պասիվություն է ու մարդիկ սկսել են մարդկային կյանքերը քննարկել ու լավն ու վատը ման գալ: Չկա լավ ու վատ, կա իրական աշխարհ , որտեղ դու միայն քո համար կարող ես ընտրել լավն ու վատը:
Հ.Գ. Լավ մարդ ման եկեք, ոնց էլ լինի մեջը լավ տղա ու լավ աղջիկ էլ կլինի...

 


Էդգար Խաչատրյան