Հայտնի է, որ Արթիկում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով թե' բնակիչները, թե' քաղաքը կրել են զգալի վնասներ:
Արթիկի բնակչությանը օժանդակելու նպատակով պետությունը արդեն հատկացումներ է կատարել:
Սպասվում է, որ Շիրակին հատկացվելու է 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
Այդ գումարից 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 միլիոն 430 հազար դրամը կուղղվի գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին հասցված վնասի փոխհատուցման համար:

 


Ինչ վերաբերում է հեղեղատարների մաքրմանը, ապա դրա համար կտրամարդվի 16 միլիոն 965 հազ. դրամ: Անհատական աջակցությամբ արթիկցիներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ:

 

Նարեկ Սարգսյան