
Հայ-իրանական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Առաջնային խնդիր է դարձել ոչ միայն հնարավորինս ընդլայնել հետաքրքրությունների ոլորտը, այլ նաև զարգացնել և ավելացնել առկա ճյուղերում համագործակցությունը:
Սպասվում է, որ Իրանից Հայաստան գազի ներկրումը կավելանա մոտ երեք անգամ: Այդ մասին հայտնել է Իրանական ազգային գազային ընկերության գործադիր տնօրենը:
Այս պահի դրությամբ Իրանն օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Հայաստանին: Նախնական համաձայնությամբ այդ ծավալները կհասնեն երեք միլիոնի:
Հուսանք, որ սա կլինի շարունակական գործընթաց և վարակիչ կլինի այլ ոլորտների համար:
Վլադ Կարախանյան