Արդեն չեմ զարմանում, այդպիսին է կյանքն ու ի վերջո ժամանակն է խելքի գանք և անցյալից դասեր քաղենք: Եթե վառարանին մատդ կպցնելով այրում ես ու իմանալով կվառվես՝ էլի ես փորձում, կրկին ու կրկին, ապա ոչ մեկին մի′ մեղադրիր քո անճարության համար…Միայն ինքդ քեզ…
Էրդողանի ներողության սցենարը մշակվել էր վաղուց, Նազարբաևի ու կրտսեր Ալիևի կողմից…
Գրել էի՝ հիշու՞մ եք, մայիսի 9-ին իզուր չէր Նուրսուլթան Նազարբաևը մասնակցում ռուսական զենքի շքահանդեսի արարողությանը: Իսկ ժիրինովսկին գաղտնի հանդիպում նրանց դեսպանին՝ թրքավարի…
Շատերդ էիք հարցնում, թե ինչու ռուսական ֆլիգելային ու տապոռային լրատվամիջոցները չլուսաբանեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Դե որովհետև դիվանագիտական կուլիսներում ընթանում էր թուրքերի, այլ թրքատեսակների և թրքասերների <> դարակազմիկ օպերացիան…
Երևի չեք զգացել, որ Կիսելյովի և Սոլովյովի, մյուսների <> այս օրերին չէին քլնգում թրքատեսակներին…Իսկ հիմա կսկսեն աստիճանական հետընթաց քայլերն ու սիրային երգ ու պարերը, սիրախաղերը, սիրա-սեռա-զուգախառնված ակտերը թուրքերի հետ: Հիմա արդեն կպարզվի, որ թուրքական գյուղմթերքներն աշխարհում ամենահամովն ու էկոլոգիապես ամենամաքուրն են, իսկ Մալդիվյան կղզիներին Անթալյան խզարած ու շշած ունի: Իսկ Էրդողան էֆենդին էլ անձամբ քիրվա Պուտինին խոստացել է ապահովել ռըսների անվտանգությունը…Ամեն ռըսին՝ երկու յանիչար ոստիկան, որ չպայթեն…Կամ իրար հետ պայթեն…Քցված քրդերի ականջն էլ կանչի…
Աբսուրդի թատրոն…Ժիրինովսկու մակարդակի…
Կիսելյով-սոլովյովյան հաղորդումներին այն խեղճուկրակ թուրք լրագրողն արդեն հարազատի կարգավիճակ կունենա, չէ որ թուրքն ու ռուսն արդեն, և բոլոր թրքատեսակներն առհասարակ՝ կարդաշներ, կունակներ, բրատաններ ու ստրատեգիական չաթլախներ են…
Բարի հերթական չաթլախացում և օղռաշացում…
Ռոբերտ Մելքոնյան