Արդեն 5 օր է, ինչ Վերին Լարսի անցակետը փակ է քարաթափումների պատճառով: Այս անցակետը շատ մեծ դերակատարում ունի ՀՀ-ից ապրանքների արտահանման գործում, քանի որ հենց դրա միջոցով է իրականացվում հայաստանյան պրոդուկտների արտահանման մեծ մասը:

 


Վերը նշված փաստը շատ մտահոգիչ է տարվա այս ժամանակահատվածում, քանի որ հիմա գյուղատնտեսության ծաղկուն ժամանակահտվածն է և արտահանման հետ կապված դժվարությունները վնասում են թե արտահանողին և թե արտադրողին: Աղետալին այն է, որ ճանապարհի բացումն նախանշվում է նվազագույնը 7-10 օրից:

 


Հիշյալ խնդիրը կարծես թե այս տարի ստացել է մասնակի լուծում: ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումների շարունակակնությունը ապահովելու համար գյուղնախարարության փոխանցմամբ հայկական ընկերությունը վարձակալել է 3 լաստանավ, որոնք Փոթի նավահանգստից երկու օրը մեկ բեռնափոխադրումներ են իրականացնելու դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
Ասեմ, որ նույն աղբյուրի փոխանցմամբ առաջին լաստանավը հայկական 55 բեռնատարներով արդեն դուրս է եկել սև ծով:

 

Տիգրան Հարությունյան