Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը... Ներկայացնենք մի ուշագրավ մանրանկար. Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը՝ պորտուգալական «Զինանշանների գիրք» ("O Livro de Armeiro Mor") 1509 թվականի ձեռագիր մատյանից:
«Զինանշանների գիրք» մատյանում ներկայացված էին Եվրոպայի տարբեր թագավորական և իշխանական զինանշանները, և նրանց թվում նաև այս մանրանկարը, որի ներքևի մասում առկա է «Հայաստանի թագավորություն» ("Rey d Ermenia") գրությունը:
Ռուբեն Շուխյան