Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ջրալցվել էին կենտրոնական փողոցները: Մասնավորապես ՝ խոշոր գլաքարերի կուտակնումներ էր առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում:
Այս թեմայի վերաբերյալ կարծիք էր հայտնել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նշել էր, թե բնակիչները սպասում են տեխնիկայի, իսկ տներից ջրահեռացման համար չեն ստացել անգամ փոքր պոմպեր:
Իրականում Հարությունյանի կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Տեխնիկայի խնդիր Արթիկում չկա, ինչի մասին փաստում են այս օրերին արված նկարահանումները:
Ինչ վերաբերում է պոմպերին, ապա պետք է հասկանալ, որ մարդկանց բնակարաններ հող ու զիբիլ է լցվել, իսկ դրանք, եթե չեմ սխալվում, չեն մաքրվում ջրահեռացման պոմպերով: Բացի այդ ընդհանուր քաղաքում այս պահին ջրի հեռացման խնդիր էլ չկա, քանի որ աղետից հետո բնակարաններում ջուր չի մնացել:
Այստեղ ավելի շատ Արթիկ քաղաքի հիմանորոգման խնդիրն է:
Վլադ Կարախանյան