Նորից Պապի մասին, բայց լուրջ:
Ներկայիս իրավիճակում Պապի այցը Հայաստան իրոք մեծ գործոն էր տարածքաշրջանում:
Բացի այն, որ Պապը մեզ իր խոսքով ու գործողություններով հաճոյացավ ու սիրվեց հայ ժողովրդի կողմից, Պապը մեզ օգնեց հոգևոր մասով աշխարհին ներկայանալ Մոսկվայից (КГП) -ից ու Կիրիլիցներից անկախ, պատահական չէ, որ Մոսկվան չի ուզում նկատել Պապին:

 


Գաղտնիք չէ, որ Եկեղեցին հոգևորից բացի քաղաքական ուժ է և Պապի այցը Եկեղեցիների մերձեցման և Ցեղասպանության թեմաների շեշտադրումները հղումներով տանում են Արևմուտք: Երբ ասում են Հայաստանի համար բացվում է նոր էջ, ես չգիտեմ դա ասելով ինչ ի նկատի ունեն, ես այդ նախադասության տակ լրիվ այլ բան եմ տեսնում, կարծում եմ Մոսկվայում նույն բանն են նկատել: Ինչևիցե ամեն դեպքում տեղի ունեցածը գնահատում եմ ձեռքբերում, մնացածը ժամանակը ցույց կտա, թե մենք դա կկարողանանք օգտագործել ի նպաստ հայ ժողովրդի:

 

Արման Վարդանյան