...ինչ էլ ասեն, մենք ունենք հրաշալի պրոֆեսոնալներ ու նվիրյալներ, որոնք կազմակերպեցին մեր համար ԱՆՆԱԽԱԴԵՊ միջոցառումը' միջոցառումները: Ես աշխատել եմ media-ի ժողովրդի հետ. բոլորս էլ գիտենք' ինչում թերացանք, խոստանում ենք' դրանից դասեր քաղել: Ու շնորհակալ եմ, որ մեր նկատմամբ ներողամիտ եք:

 

Էլ չասեմ քանի օր' նրանք մարդիկ էին, ովքեր գիշեր-ցերեկ, աշխատասենյակներում, ստուդիաներում կամ անձրեւ ու արեւի տակ, ամեն րոպե փոխվող ծրագրով, անդադար անլուծելի խնդիրներ ստանալով-լուծելով' առանց վայրկյան իսկ տրտնջալու, համբերատար' ծո~վ համբերությամբ, ուղղակի տիտնական աշխատանք են արել, որ ամբողջ աշխարհում տեսնեն' ինչպես է Հռոմի Պապը գալիս, շրջում եւ ինչ է անում ու ասում “Առաջին քրիրստոնյա երկրում”:

 

Այդքան անուններ չեմ կարող tag անել' պաշտոնյաներ, տնօրեններ, պրոդյուսերներ, prմենեջերներ, կազմակերպիչներ, ԱԳՆ-ի, անվտանգության եւ արարողակարգի աշխատակիցներ, հոգեւորականներ, համակարգողներ, հաղորդավարներ, դերասաններ, թարգմանիչներ, լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ, լուսանկարիչներ, մոնտաժողներ, լուսավորողներ, տեխնիկական անձնակազմ, վարորդներ… բոլոր-բոլորին' ե’ւ որպես գործընկեր, ե’ւ որպես հայ մարդ անչափ շնորհակալ եմ Հռոմի Պապի այցի լուսաբանումը ապահովվելու համար: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!!

 

Նարեկ Նիկողոսյան