Գիշերվա խորին լռությունն եմ ուզում,
Անձայն աղմուկ եմ հիմա երազում,
Ի՞նչ է կատարվում մարդկային հոգում,
Երբ նրա ներսում փոթորիկ է տիրում:

 


Կեղծիք ու խաբկանքն ամենուրեք են,
Համայն աշխարհն են նրանք գրավում,
Մարդկային լեզուն չարիք են դարձնում,
Սուտ, բայց համոզիչ բառեր շպրտում:

 


Ինչ խոսք' տուժում է մի անմեղ մեղավոր,
Դեռ կյանքի համը լրիվ չզգացած,
Արդեն կորցնում է հոտը թունավոր,
Եվ ինքն իր դեմ դուրս գալիս գազազած:

 


Եվ ի՞նչ է մնում' մի սիրտ անհավատ,
Աշխարհ անիրավ,
Պայքար է սկսվում երկուսի միջև'
Անվերջ, անավարտ:

 


Արուսիկ Քանդիկյան