Ադրբեջանում անդրադառնալով Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին, զառանցանքներ և վիրավորնաքներ են հնչեցնում Կաթոլիկ աշխարհի կրոնական առաջնորդի հասցեին։ Այդ երկրի խորհրդարանի «պատգամավոր» Ֆազիլ Մուսթաֆան խոսելով Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատաարած այցի և հնչեցրած հայտարարությունների մասին ասել է.

 

«...Այս կաթոլիկ եկեղեցու այս հիմար ներկայացուցիչը փորձ է անում իր պապերի անունը դնել օսմանցիների վրա. նրանց դահիճ է անվանել... Հռոմի Պապը հայերին քծնելու համար, մի կողմ դնելով երևանյան այցի համար նախապես պատրաստված ելույթը.... Օսմանյան պետությանը մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ»։


Այս վիրավորանքները հնչեցվել են ոչ միայն անձամբ Հռոմի Պապի, այլև ամբողջ քրիստոնյա և քաղաքակիրթ աշխարհի հասցեին։

 

Աշոտ Մովսիսյան