Ներսես Շնորհալուն նվիրված նամականիշերը' թողարկված Վատիկանում... 1973 թվականին' Ներսես Շնորհալու մահվան 800-ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում թողարկվեցին երեք նամականիշեր: Նրանց վրա պատկերված են. Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին, հայկական խաչքար և Ներսես Շնորհալու դիմանկարը:
Ներսես Շնորհալի (Կլայեցի) (1102-1173)' հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նա իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել և բազմատաղանդության համար կոչվել է Շնորհալի։ Ծնվել է Կիլիկիայի Ծովք դղյակում, իշխան Ապիրատ Պահլավունու տոհմիկ ազնվական ընտանիքում։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։ Վախճանվել և թաղվել է Կիլիկիայի հանրահայտ Հռոմկլա բերդաքաղաքում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
Ռուբեն Շուխյան