Հարկային պարտավորությունների հետաձգման քաղաքականությունը կարելի է անվանել արդյունավետ: Դա թույլ է տալիս թե նոր և թե արդեն իսկ մեծ փորձ ունեցող ընկերություններին էլ ավելի զարգանալ,ավելացնել իրենց արտադրությունը առանց ֆինանսական պարտավորությունների խոչընդոտների և այնուհետև մտնելով հարկային դաշտ ՝ արդյունավետ լինել պետական բյուջեի ձևավորման հարցում:
Գործադիր մարմնի որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվել են պողպատյա ամրանների արտադրության ոլորտում գործող ընկերություններից մեկի հարկային պարտավորությունները:
Մասնավորապես, խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին:
Սպասվում է, որ դրա դիմաց ընկերությունը կհամալրվի
մետաղյա աղեղային հալման վառարանով՝ պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար:
Ընդանուր առմամբ կկատարվի շուրջ 2.5 մլրդ դրամի
ներդրում, որից մոտ 2 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Սպասվումն է, որ ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ:
Վլադ Կարախանյան