Հայկական եկեղեցու սպասավորները, ում անունները տարատեսակ սկանդալային պատմությունների հետ են ասոցացվում, թանկարժեք բենթլիներով են պտտվում: Հռոմի պապը, ում խոսքը հարյուր միլիոնավոր հետևորդներ ունի, այսօր Երևանում սովորական Ռենո մակնիշի ավտոմեքենայով էր երթևեկում: Սա արևմտյան քաղաքակրթության մասնիկներից է, որտեղ թալանի միջոցով հղփացած պաշտոնյաներ և հանրային դեմքեր, ովքեր այնքան են հղփացած, որ իրենց հղփացածությունը և քաղքենիությունը ամեն քայլափոխի ի ցույց են դնում, պարզապես գոյություն չունեն:

 


Հ.Գ. Սա արժեհամակարգային խնդիր է: Ցավոք, մենք արժեհամակարգային շատ լուրջ խնդիրներ ունենք, քանի որ մեր հասարակության զգալի մասի մոտ այն, որ պաշտոնյան կարող է լինել կրիմինալ վարքուբարքով մեկը, ինչպես նաև թանկարժեք մեքենա, կամ դղյակ ունենալ դա ոչ միայն նորմալ և ընդունելի է այլև չափանիշ է:

 

Դավիթ Ֆիդանյան