ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ևս տասը ուղղագրական սխալ.
1. Չի կարելի ասել. «խնդիրը նա է», պետք է ասել. «խնդիրը այն է», խնդիրը մարդ չէ, որ «նա» լինի։
2. Նորաձև արտահայտություն է. «սպանեք ձեր մԵջի…. ինչ-որ բանԻՆ», զիլ արտահայտություն է, բան չունեմ ասելու, բայց գոնե ճիշտ օգտագործեք. ոչ թե մեջի, այլ միջի, եթե «ձեր միջի սպանվողը» շնչավոր չէ, ապա չի կարելի վերջում "ին" ավելացնել։
3. Ոչ թե «ի շնորհիվ», այլ ուղղակի շնորհիվ(հուշեց Հայկ Մարտիրոսյանը)։
4. Սխալ է ասել «խոսքը վերաբերՎում է», ճիշտ է «խոսքը վերաբերում է» տարբերակը, անշունչը չի կարող վերաբերվել, կարելի է ասել «Վազգենը Նարինեին վերաբերՎում է լավ»։
5. «կցանկանայի»…. չկա այդպիսի ժամանակաձև «ցանկանալ» բառի համար, ճիշտ է ասել «ցանկանում եմ» (եթե սխալվում եմ՝ ուղղեք, ուղղակի տրամաբանությանս մեջ չի տեղավորվում իմաստը, ի՞նչ է ստացվում, այսինքն չեմ ցանկանում, բայց կցանկանայի, եթե…։ Միգուցե շատ հազվագյուտ դեպքերում ճիշտ իմաստ արտահայտի)։
6. Ոչ թե տասերորդ այլ տասՆերորդ, ոչ թե ութանասուն, այլ ութսուն, բայց նաև ոչ թե յութսուն, այլ յոթանասուն։
7. ԾնունդԴ, ձեռքԴ, գրիչԴ և այլն… Բառավերջում գրվում է Դ, ոչ թե Տ (Հուշեց Նարին Փայլակյանը)։ (Իմիջիայլոց, ոչ թե ոտերդ այլ ոտՔերդ, ոչ թե ձեռներդ, այլ ձեռքերդ, ոչ թե մատերդ, այլ մատներդ և այլն)
8. Ոչ թե տատու համար կամ պապու համար, այլ տատի համար, պապի համար, կամ տատիկի, պապիկի համար (Հուշեց Արմեն Ուլիխանյանը)
9. Ուղղակի բառը գրվում է երկու Ղ-ով(Հուշեց Գայանե Գյուրջինյանը), «իմիջիայլոց» բառը գրվում է այնպես ինչպես մեկուկես վայրկյան առաջ կարդացիք, «վայրկյանը» նույնպես։
10. ինչպես բոլորը, այնպես էլ ես, կարող եմ սխալվել, օրինակ այս գրառման առաջին մասում(նախորդ գրառման մեջ) հենց առաջին նախադասության մեջ կոպիտ քերականական սխալ կար, որը բարեբախտաբար հայտնաբերեց Վաչագան Վագրադյանը. ոչ թե տասը ուղղագրական սխալՆԵՐ, այլ տասն ուղղագրական սխալ։
(Շարունակելի)
#ուղղագրուոյունուղղախոսություն
Ջեյմս Ֆեյքֆիլդ