Նորաստեղծ քաղաքական ուժերը գտնվելով կազմավորման փուլում ամեն կերպ փորձում են ակտիվություն ապահովվել' այդ թվում նաև օգտագործելով որոշակի հանրային նշանակություն ունեցող խնդիրների արծարծումը: Օրինակի համար կարող ենք նշել, որ նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը փորձում է օգտագործել «Նաիրիտի» խնդիրը իր ակտիվությունը ներքաղաքական արենայում ապահովվելու համամար և այս առումով հարմար թիրախ է ընտրել:
Բանն այն է, որ «Համախմբում»-ի վարչության անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ, լսել նրանց մտահոգությունները և առաջարկել հրավիրել հասարակական քննարկում, որին կարող են մասնակցել տարբեր մասնագետներ, և բոլոր հարցերը մասնագիտական տեսանկյունից դիտարկել:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցում արդեն իսկ կա մասնագիտական գնահատական. միջազգային փորձագետների երկարատև ուսումասիրության արդյունքը տեղ է գտել նրանց եզրակացության մեջ, որտեղ նշվում է, որ գործարանի ամբողջական վերականգնման և վերագործարկման համարմ անհրաժեշտ է 300 մլն դոլար գումար, որը բավականին մեծ գումար է ՀՀ-ի համար: Մինչ օրս հնարավոր չի եղել հայթայթել այդ գումարը:
Այնպես որ «Համախմբում» կուսակցության նախաձեռնած քննարկումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ գործարանի վերագործարկման հարցում, քանի որ եթե քննարկման ժամանակ պետք է նշվի, որ անրաժեշտ է 300 մլն-ի կարգի գումար գործարանը վերագործարկելու համար, ապա այդ գումարը ուղղակի չկա: Այս համատեսքտում «Համախմբումը», ակտիվանալու նպատակով նախաձեռնելով այս գործընթացը, կարող է մնալ թեմայի տակ և բախվել «Նաիրիտ»-ի' համարյա անլուծելի դարձած տուպիկին:
Արարատ Սահակյան