Մարզերի առաջնային խնդիրների լուծումը շատ կարևոր է ուրբանիզացիայի թուլացման և մի շարք այլ գործոնների համար: Վերջին շրջանում բավականին շատ խոսվեց Հրազդան քաղաքի խնդիրների մասին: Ակնհայտ երևում էր, որ քաղաքը «հիմնանորոգման» խնդիր ունի սկսած փողոցներից, վերջացրած բնակելի շենքերի վերելակներով:


Կառավարությունն այսօր որոշում է կայացրել քաղաքի խնդիրների լուծման համար տրամադրել 150 միլիոն դրամ: Հրազդանի բարեկարգման մասին անըդհատ խոսվում էր պետական մակարդակով, իսկ այսօր գործադիրը նման աջակցությունն անում է աշխատակազմի բյուջեի կրճատումների հաշվին: Հատկացվող գումարից 120 միլիոնը օգտագործվելու է բակերի ասֆալտապատման, իսկ 30 միլիոնը՝ վերելակների վերանորոգման համար:


Աջակցության մասին խոսվում էր դեռ մայիսից: Վերջերս Հրազդան կատարած այցի ժամանակ գործադիր մարմնի ղեկավարը խոստացել էր, որ պետությունը կաջակցի մի շարք առաջնային խնդիրների լուծման հարցում:


Դրանցից մեկը լինելու է քաղաքի կենտրոնական փողոցի հիմնանորոգումը, որի համար հատկացվելու է 500 մլն դրամ:

 

Մարինա Ներսեսյան