Թուրքիայի նախագահը, ի պատասխան ԵՄ-ից հնչող հայտարարությունների, սպառնացել է փախստականների առջև բացել Թուրքիայի սահմանները և ալիքն ուղղել Եվրոպա: Այս համատեքստում նշել է, որ Թուրքիան կարող է հրաժարվել ազատ վիզային ռեժիմից, փախստակնների շուրջ համաձայնությունից' նշելով, որ դրանում ամենաշահագրգիռը ԵՄ-ն է, և այդ հարցում մտածելու շատ բան ունի Եվրոպան:

 

Նա կրկին ընդգծել է, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնում մուսուլման բնակչություն ունենալու պատճառով և սպառնացել, որ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների հետագա նպատակահարմարության հարցով Թուրքիան կարող է գնալ հանրաքվեի:

 

Լևոն Հովսեփյան