Համացանցում լայն տարածում է գտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի տարածած այն հայտարարությունը, թե հայկական կողմը համաձայնվել է շրջաններ հանձնել: Այսպիսի լուրերը լայն տարածում են գտնում միմիայն այն բանի շնորհիվ, որ մեր երկրի ԱԳՆ-ն ու նախագահականը ժամանակին հանդես չեն գալիս այս հարցերի պարզաբանմամբ: Արտաքին գործերի նախարարությունը միայն մի քանի ժամ անց հերքեց այս լուրը, բայց կարող էր հենց սկզբից հաղորդագրություն տարածեր ու խոսափեր նման նյութերից: Մարդիկ կոնկրետ անիմաստ գումարներ են ստանում , չեն կատարում իրենց աշխատանքը:
Տարածքներ հանձնելու մասին:

 


Հայաստանի հանրապետության զինվորի պահած ոչ մի սանտիմետր հող իրավունք չունի ոչ ոք գրչի մեկ հարվածով հանձնի թշնամի ազերիներին: Անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից ոչ ոք իրավունք չունի հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնի: Բոլոր պաշտոնյաները թող ականջներին օղ անեն , որ իրենք ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՈՒ համար են նստած այդ աթոռներին: Ծառայելու , ոչ թե ինքնագլուխ բաներ որոշելու: Այսքան ժամանակ ինչ արել ու չեք արել ջաններիդ կպնի, բայց Արցախի հողի վրա հայի արյուն է թափված, Արցախի հողի վրա 18-ամյա զինծառայողը նռնակով պայթեցնում է իրեն , որպեսզի մեկ միլիմետր հետ չնահանջի, Արցախի հողի վրա շարքային զինվորը փորձում է փրկել զոհված հրամանատարին ու զոհվում է նրա հետ միասին: Այդ հողերը չեն վաճառվում: Նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը իրավունք չունի այդ հողերի հարցը քննարկի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Եթե բանը հասել է նրան , որ պետք է տարածքներ հանձնենք՝ առանց կռվի, թուղ ու գրիչով, ապա առաջինը հանձնեք Երևանը: Եթե երկիրը չի կարողանում պահել իր զինվորների արյան գնով ձեռք բերած հողը , ապա այդ երկիրը իրավունք չունի մայրաքաղաք ունենալու: Ինչքանով Երևանն է թանկ ձեզ համար, քանի որ ամբողջ կյանքը կենտրոնացրել եք այստեղ և փորձում եք այն մեծ զվարճանքների քաղաք դարձնեք՝ այստեղ լցնելով ձեր բիզնեսները ու հյուրանոցները, այնքանով էլ մեզ համար թանկ է Արցախ աշխարհը: Արցախը ոչ մեկդ ձեր տներից չեք բերել , որ ցանկության դեպքում էլ տնօրինեք ոնց սրտներդ ուզի:
Սուտ լուրեր տարածողների մասին:

 


Արդեն սկսում եմ համոզվել , որ շուտով կգա այն օրը, երբ որոշ լրատվական կայքեր կսկսեն Իլհամ Ալիևի տարածած հաղորդագրությունների հիման վրա ապացուցել , որ Արցախը դա նույն Qarabağ-ն է և պատկանում է Ադրբեջանին: Որոշ կայքեր ադրբեջանական անիմաստ բառաչանքները այնպես են տարածում ՝ երկու հատ ավել այցելության համար, այնպիսի վերնագրեր են դնում , որ քեզ թվում է թուրքերը արդեն Ստեփանակերտում նստած են: Սենց լավ չի Ադրբեջանի կառավարության շենքի պահակի տարածած հաղորդագրությունն էլ վերցրեք ու , որպես հավաստի տեղեկություն տարածեք: Չճշտված ու անիմաստ լուրեր տարածելը հող հանձնելու մասին հող հանձնելու նման բան է: Երկուսն էլ մեղմ ասած շատ-շատ սխալ քայլ է:
Ու միևնույն է այդ սխալ լուրերի տարածումը գալիս է համապատասխան կառույցների շատ ուշ արձագանքից:

 

Աշոտ Ասատրյան