Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փուլային տարբերակի առաջնայնություն տալու հարցում, մեղմ ասած, հիստերիայի ջերմաչափ է:
Նախևառաջ, նման հայտարարության իրականության հետ աղերս ունենալու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ից ակնկալվում է արձագանք:

 


Իսկ մինչ այդ պետք է նշել մի բան, Մամեդովի հայտարարությունը ինչ-որ տեղ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միտում ունի, քանզի Ադրբեջանում իրադարձությունների ու դրանց վերաբերյալ տեղեկատվության համապատասխանության խզումը ահռելի հեռավորություն ունի: Մոտավորապես այնքան, որքան որ «չաշխատող սմերչի հառավորությունն է կրակելուց հետո (որոնք ի դեպ Ադրբեջանում նիզակի էֆֆեկտ ունեն):

 


Ինչ է նշանակում բանակցություններից հետո մամեդովյան նման հայտարարությունը: Ադրբեջանական կողմը ապրիլյան 4 օրյա իրադարձություններից հետո Ադրբեջանում հաղթողական տրամադրություններ է սերմանել հանրության շրջանում և որ բանակցություններն էլ իբր ընթանում են իրենց ուզած սցենարով: Ուստի այդ իրադարձությունները, որպեսզի մոտ լինեն իրենց ցանկալի սցենարին, Մամեդովի հայտարարությունը ուղղակի պահանջված է ադրբեջանական հանրության շրջանում կարծիքի ձևավորման համար:
Չնայած պետք է նշենք, որ Մամեդովի այս հայտարարությունը նշանակում է, որ տեղեկավական պատային վիճակ է հասունանում Ադրբեջանում:

 

Վահագն Սարոյան