Միլանում տեղի ունեցած մանրանկարների ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական կողմը ի շարս բազմաթիվ իրանական գործերի՝ ներկայացրել է նաև Շահնամեի տարբեր մանրանկարներ՝ անվանելով դրանք ադրբեջանական մանրանկարների օրինակներ:

 


ԻԻՀ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է «Շահնամեին տիրանալու Ադրբեջանական Հանրապետության նկրտումներին պետք է հակադարձել» վերնագրով հոդված, որի հեղինակը Ադրբեջանի՝ իրանական մշակույթի յուրացման քաղաքականության և դրանում որոշակի հաջողությունների մեղավոր է համարել ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի նախարարությանը՝ անգործության և անտարբերության համար:
Իրանի նկարիչների միության նախագահ Մոհամմադ Բաղեր Աղամիրին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանական մշակույթի յուրացման քաղաքականությանը, նշել է, որ Ադրբեջանի տարածքը ժամանակին պատկանել է Իրանին և միայն ղաջար շահերի անարժան վարքի պատճառով է մասնատվել Իրանից, իսկ այժմ էլ տարբեր տեղերում փորձ են անում իրանական արժեքները գրանցել և ներկայացնել որպես ադրբեջանական:

 


Միշտ մտածել եմ, թե ինչու՞ է Իրանը ադրբեջանական զեղծարարություններին ու գողություններին մեղմ վերաբերվում: Տպավորություն է ստեղծվում, որ Իրանում վստահ են, որ իրանական հզոր մշակույթը «ջախջախելու է» այսպես կոչված «ադրբեջանցիների» առանց այն էլ չձևավորված ինքնությունը և հեշտությամբ վերաիրանականացնի Ադրբեջանական Հանրապետությունը:

 

Արտյոմ Տոնոյան