Սեֆիլյանին վերջապես ձերբակալեցին ու հուսով եմ, որ այս անգամ լրջով ու երկար։ Այս խառնակիչը արդեն անցել է բոլոր բարոյական ու անբարո սահմանները և ես նույնիսկ զարմացած եմ, որ նրա անունը չէր շրջանառվում զինված խմբի գործում։ Սակայն էլ զարմացած չեմ, փաստորեն մեր Մեծ կոմբինատորը իր ուրույն զինված հեղաշրջման փորձն է նախապատրաստելիս եղել, որի մասին հայտնի է դարձել պատահականության շնորհիվ։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ շաբաթներ առաջ ավտովթարի ենթարկված մեքենայում զենք են գտել ու երբ գործով սկսել են փորել, ապա դուրս են եկել Ժիրիկի բանդայի վրա։
Առավել քան վստահ եմ, որ հիմա սկսվելու է սարսափելի հիսթերիա ֆեյսբուքում ու մի քանի տասնյակ մարդկանց հաշվող պիկետներ ու ցույցիկներ՝ ֆեյսբուքից դուրս, բայց դա բնականոն է։ Ըստ իս, ամեն ինչ տեղին է ու ես միանշանակ հավատում եմ, որ Սեֆիլյանը միանգամայն կարող էր և ուզում էր նման քայլ աներ։ Ասեմ ավելին, շատ տարօրինակ էր նրա ընդհատակ անցնելը՝ Ապրիլյան պատերազմի օրերին ու հետո, տևական դադարից հետո կտրուկ ակտիվացումը։
Ակնհայտ է, որ Ժիրոն դեռ ապրիլի սկզբին էր սպասում ավելի անկայուն վիճակի, քասն եղավ և ակնկալում էր ավելի մեծ դժգոհության ալիք, քան կար, որպեսզի դրա վրա հենվելով, փորձի իր աղանդավորների հետ հեղաշրջման փորձ կատարել, բայց չստացվեց։ Ուստի դիմեցին պլան Բ-ին ու սկսեցին հետևողականորեն ու աստիճանաբար հրահրել այդ դժգոհությունը՝ 7 միլիոն քառակուսիմ մետրի, զոհերի, Լելե Տեպեի մասին բարբաջելով։ Շուշիի առանձնակի գումարտակի համար կամավորագրությունն էլ ըստ երևույթին միանգամայն այլ ռազմական թիրախների համար օգտագործելու համար էր արվում, որովհետև ցայսօր ոչ մի ՀԽ-ական չի գնացել առաջնագիծ՝ որպես կամավոր։
Այնպես որ, ինչպես Զինված խմբի պարագայում, այնպես էլ հիմա, վստահ եմ, որ ինչքան էլ վատը լինեն իշխանությունները, նման մեթոդների դիմող դիլետանտներն ու ավանտյուրիստները հաստատ ավելի նախապատվելի չեն և լավ է, որ մի իրավապահները այս էլ որերոդ անգամ օպերատիվ են գործում ու վիժեցնում են այդ խառնակիչների պլանները։
Վազգեն Ղազարյան