Եթե նույնիսկ ենթադրենք, որ ՀՀ-ն իսկապես Ռուսաստանից և տնտեսապես, և քաղաքականապես կախյալ իշխանապետություն է, որը սակայն չի համապատասխանում իրականությանը, որովհետև կախյալը չի կարող այլ պետություններից միլիարդների վարկեր վերցնել և իրականացնել այդ երկրներին հաճո քաղաքականություն․․․ ապա ինչպես հոգեբանական, այնպես էլ պետության անվտանգության տեսակետից ընդունելի չէ շարունակ մատնանշել, որ քանի անկախ չենք, ոչ մի հարց չի լուծվի և այլն․․․

 

Հասարակության զգալի մասը ունի իր կարծիքը այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող են լինել, երբ Ռուսաստանը իր զորքերը դուրս բերի Հայաստանից՝ միաժամանակ հասկանալով, որ ՀՀ անկախությունը ոչ մի կապ չունի մեր երկրում Ռուսական զորքերի ներկայության հետ․․ ԱՄՆ-ն բազմաթիվ բազաներ ունի տարբեր երկրներում, և նրանք չեն գտնում, որ իրենք անկախ չեն․․․

 

Այս պետությունները պարզապես հարգում են ինչպես իրենց ժողովուրդներին, այնպես էլ իրենց սահմանադրությունները, որտեղ գրված է, որ իրենք անկախ և ինքնիշխան պետություններ են և հենց դա էլ ձգտում են իրականացնել․․․ Նման հայտարարությունները նաև շեղում են մարդկանց ուշքը իրենց հարցերը սեփական ուժերով լուծելու գաղափարից․․․

 

Արմեն Հարությունյան