Հակոբ Հովնաթանյան. հայուհիների դիմանկարները... Հովնաթանյանների ստեղծագործական գերդաստանը' թերևս բացառիկ է համարվում հայ մշակութային պատմության մեջ: Հովնաթանյանները սերում էին արվեստների հանրահայտ բնօրրանից' Նախիջևանի Գողթան գավառից, Շոռոթ գյուղից, իսկ գերդաստանի հիմնադիրն էր 17-րդ դարավերջի և 18-րդ դարասկզբի հայ միջնադարյան բանաստեղծ, աշուղ, նկարիչ և ծաղկող Նաղաշ Հովնաթանը:

 

Նկարիչ, հայ դիմանկարի մեծ վարպետ Հակոբ Հովնաթանյանը (1806, Թիֆլիս - 1881, Թեհրան)' այդ տաղանդաշատ գերդաստանի ուղիղ ժառանգն էր: Նրա մասին կենսագրական տեղեկությունները սահմանափակ են: Հայտնի է, որ սովորել է հոր՝ նույնպես հայտնի դիմանկարիչ, մոնումենտալ գեղանկարչության վարպետ Մկրտում Հովնաթանյանի մոտ, որի հետ նկարազարդել է Թիֆլիսի հայկական եկեղեցիների ներսի հարդարանքը: 1865-ից տեղափոխվել է Իրան, եղել է շահի պալատական նկարիչը: Արխիվային այս եզակի լուսանկարում պակերված է Հովնաթանյանը իր ընտանիքով' կնոջ և երեք որդիների հետ:

 

Հակոբ Հովնաթանյանը բազմաթիվ յուրօրինակ դիմանկարների հեղինակ է: Ներկայացվող երեք դիմանկարները ստեղծվել են Թիֆլիսում 1840-50-թվականներին: Այս դիմանկարներն, իհարկե, կրում են ժամանակի դրոշմը, բայց գլխավորն այն է, որ հենց այս դիմանկարների շնորհիվ են մեզ հասել 19-րդ դարի Հին Թիֆլիսի հայ ազնվական հայուհիների եզակի կերպաները' Նաթալի Թեումյանի, Իշխանուհի Մելիքովայի և Շուշանիկ Նադիրյանի:

 

 

 

Ռուբեն Շուխյան