Շուտով Ադրբեջանում կկայանա համաշխարհային շախմատի մրցաշար: Մասնակցելու իրավունք ունի նաև Հայաստանի շախմատի հավաքականը: Հայ գրոսմաստեր Ռաֆայել Վահանյանը կարծում է, որ հայ շախմատիստները , ապրիլյան պատերազմից հետո, չպետք է մեկնեն Բաքու՝ մրցաշարին մասնակցելու:
Անցած տարի ադրբեջանցի շախմատիստները հրաժարվեցին գալ Հայաստան ՝ շախմատի աշխարհի խաղերին մասնակցելու համար, որը կայանալու էր Ծաղկաձորում:
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ևս դեմ է հայ մարզիկների Բաքու գնալուն: Նրա պնդմամբ՝ ոչ մի հայ մարզիկ չպետք է ոտք դնի Ադրբեջան՝ անկախ անցակցվող խաղերից, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն շախմատիստները:
Հիշեցնենք,որ անցած տարի հայ շախմատիստները մասնակցել են Բաքվում անցկացվող շախմատի մրցաշարին և շատ գոհ են եղել ադրբեջանցիների վերաբերմունքից, Լևոն Արոնյանը նույնիսկ շրջել է Բաքվում:
Աշոտ Ասատրյան