Բաքուն պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ քննարկել Արցախում գտնվող գերիներ՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերադարձի հարցը, այս մասին հայտնել է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցրեով զբաղվող Իսմաիլ Ախունդովը: Ախունդովը նաև հայտնել է, որ պատրաստ են քննարկել Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արսեն Բաղդասարյանի հարցը:
Այսպիսով Ալիևը փորձում է իր երկու դիվերսանտների հարցը լուծել՝ փոխանակել նրանց Արսեն Բաղդասարյանի հետ: Կարմիր խաչի գրասենյակի պատասխանից պարզ կլինի, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Բայց այս շրջանում այդ դիվերսանտները կարող են մեծ օգնություն ցույց տան Ալիևին և դա է պատճառը,որ ապրիլյան դեպքերից հետո նա ավելի շատ է շահագրգռված նրանց մեկ օր շուտ ստանալու համար:
Աշոտ Ասատրյան