Եթե ես հիմա ինձ ընդդիմադիր հռչակեմ ու մի հատ վրան դնեմ օպերայում, կարո՞ղ եմ պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեսանյութեր տարածել ու հետո ասել, թե դրանց մեջ գաղտնիք չկար ու ես գործել եմ հանուն հայրենիքի: Այս տպավորությունը ստացա Անդրեաս Ղուկասյանի արդարացումները կարդալուց հետո: Նա ասում է, որ «տեպլոֆիզրով» տեսանյութը տարածել են, որ իշխանությունները ուշադրություն դարձնեն ու ՄԱԿ-ին գրեն, որ Արցախում ագրեսիա է տեղի ունեցել:

 


Պարոնայք ընդդիմադիրներ և իշխանականներ կխնդրեմ այնպես խաղալ քաղաքական դաշտում, որ դիրքերում կանգնած մեր զինվորի կյանքը չվտանգվի: Ի՞նչ է նշանակում արել ենք, որ իշխանությունների ուշադրությունը գրավենք: Բա չե՞ք մտածում, որ թշնամուն մեր տղերքի տեղակայման վայրն եք մատնանշում, թե՞ այդպես չի:

 

Էդգար Խաչատրյան